«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2006-07-25 | #139, 2006-07-26 | #140, 2006-07-27


ՀՌՈՄԻՑ ՀՐԱԴԱԴԱՐԻ «ՍՊԻՏԱԿ ԾՈՒԽ» ՉԵԼԱՎ

Լիբանանցիների մեկ մասը հուսախաբությամբ, իսկ մյուս մասը սկեպտիցիզմով դիմավորեցին երեկ Հռոմում 15 երկրների ներկայացուցիչների եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքները, ավելի շուտ` չարդյունքները: Լիբանանցիք առաջին հերթին անմիջական հրադադար էին ակնկալում այդ ժողովից եւ վարչապետ Ֆուադ Սինյորան դրա համար էր մեկնել Հռոմ: Սակայն այդ հարցում հաղթեց, մասնակից գրեթե բոլոր մյուս երկրների ցանկության հակառակ, Մ. Նահանգների տեսակետը` ոչ թե անմիջական, այլ տեւական հրադադար, ինչը նշանակում է եւս մի քանի շաբաթ, գուցե թե մի քանի ամիս մահաբեր եւ կործանարար պատերազմի երկարաձգում: Փոխարենը եվրոպական երկրներին հաջողվեց, գլխավորությամբ Ֆրանսիայի, ձախողել ՆԱՏՕ-ի ղեկավարության ներքո միջազգային խաղաղարար ուժեր Լիբանանի հարավում տեղակայելու Վաշինգտոն-Թել Ավիվ ծրագիրը, փոխարենը անցկացնելով ՄԱԿ-ի ուժերի գաղափարը, գոնե առայժմ: Միակ դրականը խորհրդաժողովից եղավ մարդասիրական օգնության տրամադրման պատրաստակամությունը, որը սակայն պատերազմական ներկա պայմաններում դժվար իրագործելի է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4