Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը երեկ տարածել էր հաղորդագրություն, որտեղ դատապարտում էր Պաղեստինում եւ Լիբանանում անպաշտպան երեխաների, կանանց եւ տղամարդկանց սարսափելի կոտորածները, որոնք իրագործում է սիոնիստական բիրտ ուժ կիրառող ռեժիմը: Հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ աշխարհի ռազմական եւ քաղաքական որոշ ուժերի ամբողջական ու անվերապահ աջակցությունն այդ գործողություններին առավել քան երբեւէ առաջացրել է աշխարհի ժողովուրդների հուսահատությունը միջազգային հասարակարգում խաղաղության եւ կայունության ձեւավորման նկատմամբ: Դեսպանության հաղորդագրության մեջ պահանջվում է համաշխարհային հանրության, հատկապես ՄԱԿ-ի առավել լրջությունը հետագա ոճրագործությունները կանխելու ուղղությամբ:
Գ. Գ.