«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2006-07-25 | #139, 2006-07-26 | #140, 2006-07-27


ԱՄՆ-Ը ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԿԱՐՍ-ԹԲԻԼԻՍԻ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության ֆինանսավորումն արգելող փաստաթուղթը, որում նշված է, որ Արտահանման եւ ներկրման բանկը չպետք է մասնակցի, երաշխավորի եւ ապահովի այդ երկաթուղու շինարարությունը: Պատճառն այն է, որ երկաթուղին շրջանցում է Հայաստանը: Փաստաթուղթը, կոնգրեսմեն Ջոզեֆ Քրոուլիի համոզմամբ, նպաստելու է տարածաշրջանում կայունության հաստատմանը եւ երկարատեւ հակամարտությունների լուծմանը: Բացի դրանից, կոնգրեսմենը գտնում է, որ ԱՄՆ-ի հարկատուները պարզապես կազատվեն Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու ֆինանսավորման պատասխանատվությունից: Հայաստանի շրջանցմամբ` նշված երկաթուղագիծը 98 կմ է, որի շինարարությունը ծրագրված է սկսել ընթացիկ տարվա երկրորդ կեսին: «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ, ըստ որոշ հաշվարկների` ծրագիրը 500 մլն դոլար արժե:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4