Այսուհետեւ Հայաստանում կգործի նաեւ «Արմեն-Էկո» գիտակրթական ակադեմիա: Այն միավորել է Երեւանի իրավատնտեսագիտական, Արմավիրի «Արարատ», Գյումրիի «Պրոգրես» համալսարանները, ինչպես նաեւ Երեւանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտը: Ակադեմիան նախագահում է Երեւանի իրավատնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ավետիք Մկրտչյանը: Գիտակրթական ակադեմիայի գործունեությունն ուղղված է բուհերի համագործակցության ուժեղացմանը: Ըստ «Արմեն-էկո» գիտակրթական ակադեմիայի ղեկավարության հայեցակարգի, հայկական հումանիտար կրթության արդեն ձեւավորված ավանդույթները պիտի դառնան մեր բարձրագույն կրթության համակարգի հենարանը, նպաստեն ինժեներական ու բնագիտական ուղղությունների ինտեգրմանը: «Արմեն-Էկո» գիտակրթական ակադեմիան ընդունելություն է հայտարարել իր ներառած բուհերում մեր օրերում կարեւորվող բոլոր ֆակուլտետներում:
Ս. Մ.