«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2006-07-25 | #139, 2006-07-26 | #140, 2006-07-27


ՈՉ-ՈՔԻ` ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՅՔԱՐԻՑ ՀԵՏՈ

Կրասնոտուրինսկում անցկացվող շախմատի մրցաշարում Լիլիթ Մկրտչյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել: 3-րդ տուրում Լիլիթը սպիտակներով մրցեց աշխարհի վերջին առաջնության բրոնզե մրցանակակիր Վիկտորյա Չմիլիտեի հետ: Հայ շախմատիստուհին իր առաջին հաղթանակը տոնելու համառ ու երկարատեւ ուղիներ էր փնտրում: Նա որոշակի առավելություն ուներ, սակայն չկարողացավ իրացնել: Չմիլիտեին հաջողվեց փրկել պարտիան: Մրցակիցները 110-րդ քայլին հաշտություն կնքեցին: Այսպիսով, 3 տուրից հետո Մկրտչյանն իր օգտին առայժմ 1 միավոր ունի եւ ընթանում է 7-րդ տեղում:

Ընդհանրապես, 3-րդ տուրը բավական խաղաղ ընթացք ունեցավ: 5 պարտիաներից չորսն ավարտվեց ոչ-ոքի: Միավորը բաժանեցին նաեւ Մատվեեւան ու Չժու Չենը, Ստեֆանովան ու Չիբուրդանիձեն, Իֆանն ու Նադեժդա Կոսինցեւան: Միակ հաղթանակն իր օգտին գրանցեց ուկրաինացի գրոսմայստեր Եկատերինա Լագնոն` պարտության մատնելով Տատյանա Կոսինցեւային: Այդ հաղթանակի շնորհիվ Լագնոն միավորներով հավասարվեց առաջատարին` Չժու Չենին: Երկուսն էլ ունեն 2,5-ական միավոր: 2-ական միավորով հաջորդ տեղերում են Ստեֆանովան, Նադեժդա Կոսինցեւան եւ Չիբուրդանիձեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4