«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՐԱՎԵՊ ՄՅՈԼՍԵԼՎՈՒՄ

Այժմ Մյոլսելվ քաղաքում նկարահանվում է «Սահմանափակ զուգահեռներ» սիրավեպը: «Նորդյուս» թերթի ներկայացուցիչն այնտեղ էր գտնվում նկարահանման առաջին օրը:

- Շատ անհավատալի է այստեղ լինելը, քանի որ շատ դժվարին ճանապարհ անցանք, - ուրախ ասում է ռեժիսորը:

- «Սահմանափակ զուգահեռներ» ֆիլմը սիրավեպ է` հիմնված երկու զուգահեռ սիրո պատմության վրա, որ կատարվում են Հայաստանում եւ Նորվեգիայում: Այս երկու զուգահեռ պատմությունները տեղի են ունենում երկու տարբեր ժամանակահատվածներում, մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, իսկ մյուսը` հետո, Հայաստանում, 1990-ական թվականներին,- ասում է Թումաս Էվիյենը: - Կինոնկարի ութսուն տոկոսն արդեն նկարահանվել է Հայաստանում եւ մնացած մասը նկարահանվում է այստեղ` հյուսիսային Նորվեգիայում: Ծրագրվում է 14 օրում իրականացնել ֆիլմի նկարահանումը, հուսով ենք, որ այն կինոթատրոններում կցուցադրվի փետրվար-մարտ ամիսներին: Սա պրոֆեսիոնալ ֆիլմ է, որի բյուջեն կազմում է 12 միլիոն նորվեգական կրոն:

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը պատմում է, որ նրան այնքան էլ խորհուրդ չեն տվել ֆիլմը նկարահանել այստեղ, սակայն ինքը շատ ուրախ է, որ հետեւել է իր սրտի ցանկությանը եւ որ ֆիլմը նկարահանվելու է այստեղ: «Շատ անսովոր է հայտնվել այստեղ` Նորվեգիայում ֆիլմ նկարահանելու համար, շատ ուրախ եմ, որ վերջապես մենք այստեղ ենք»:

Գլխավոր դերում նկարահանվել է Սիրի Հելենե Մյուլլերը:

- Սա շատ եզակի ֆիլմ է հայ եւ նորվեգական կինոյի պատմության մեջ: Ես մարմնավորում եմ մի նորվեգուհու, որն օգնում է հայ ռազմագերուն: Բացի այդ` սա շատ գեղեցիկ սիրո պատմություն է, - ժպտալով ասում է գլխավոր դերակատարուհին:

«Նորդլյուս», Թրոմսյո, 12 հուլիս, 2006, Նորվեգերենից թարգմանեց ՄԱՐԻԱՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, Թրոմսյո, Նորվեգիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4