«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ՌՈՒՍՆԵՐ

2005 թ. ավելի քան 4 հարյուր հայ ընտանիքներ են Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Այս մասին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնել է ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Վերջինիս խոսքերով, հիշյալ ընտանիքները տարբեր տարիների են ժամանել Ռուսաստան, որտեղ էլ ապրել են երեքից յոթ տարի: Հյուպատոսը հատկապես ընդգծել է, որ Հայաստանում մշտապես բնակվելու ցանկությամբ իրենց դիմում են նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4