«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Նախօրեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է 1993-ից Թբիլիսիում գործող «աբխազական լեգիտիմ իշխանությունը» տեղակայել Կոդորի կիրճի վերին հատվածում, դրանով վերականգնելու Վրաստանի սահմանադրական իրավասությունը: Աբխազիան նշված մտադրությունն ու վրացական կողմի գործողությունները գնահատելով որպես հակամարտության հրահրում, ընդհատել է քառակողմ (Աբխազիա, Վրաստան, ՄԱԿ, խաղաղապահներ) բանակցությունները եւ իրեն իրավասու է գտնում համարժեք գործողությունների ծավալման, անգամ ուժի գործադրման հարցում: Դա այն դեպքում, եթե Վրաստանն այնուամենայնիվ կիրճում տեղակայի այսպես կոչված «աբխազական վտարված իշխանություններին»: Ինչպես հաղորդում է HTB-ն, վրացական կողմը շարունակում է զինուժերի կուտակումը աբխազական սահմանում: Այնուամենայնիվ կիրճում ծավալված գործողությունների երկրորդ փուլը, որի նպատակն է Էմզար Կվիցիանիին եւ նրա կողմնակիցներին զինաթափելն ու ձերբակալելը, ըստ վրացական կողմի, պսակվելու է լիարժեք հաջողությամբ:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4