Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմում է ստացվել Վրաստանի Ցխինվալ-Գորի սահմանին մնացած մեր 80 հայրենակիցների իրավունքները պաշտպանելու եւ օգնություն տրամադրելու խնդրանքով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր հերթին նամակով դիմել է Վրաստանի իր գործընկերոջը` Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարիին, հարցին միջամտելու ակնկալությամբ:
Բացի այդ, ՀՀ մարդու իրավապաշտպանը հերթական նամակն է հղել Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին «Կոզեռն» կոչվող թաղամասի քաղաքացիների բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի հաստատման վերաբերյալ անելով իր առաջարկը:
Ս. Մ.