Աշնանը սեպտեմբերի 11-ին գումարվող Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, ըստ հավաստի աղբյուրների, կհամալրի խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված 20 պատգամավորների կազմը: «Ազգը» առաջինն էր, որ ամիսներ առաջ տեղեկացրեց Վ. Դալլաքյանի սերտ կապերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, որտեղ պրն Դալլաքյանը մշակել է հստակ քաղաքական ծրագիր, որով առաջնորդվում է նորաստեղծ կուսակցությունը:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ