«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


«ՄԻԿԱՆ» ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑ

ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Աշտարակի «Միկան» եւս դուրս մնաց հետագա պայքարից: «Միկան» Շվեյցարիայում 0-1 հաշվով զիջեց «Յանգ Բոյզին», որին սեփական հարկի տակ պարտվել էր 1-3 հաշվով: Հանդիպման միակ գոլը «Յանգ Բոյզը» խփեց 84-րդ րոպեին: Աչքի ընկավ Խաբերլին:

Այդ խաղում «Միկան» հանդես է եկել հետեւյալ կազմով. Ֆելիքս Հակոբյան, Ալեքս, Նիկիտա Ֆուրսին, Հովհաննես Թահմազյան, Հրաչյա Միքայելյան, Արտաշես Անտոնյան, Արսեն Մելոյան, Դավիթ Գրիգորյան (Արտյոմ Ադամյան, 65), Արտաշես Ադամյան (Կլեբեր, 46), Տիգրան Դավթյան, Արմեն Շահգելդյան (Պավել Յուշկով, 73): Խաղի վերջին րոպեին դաշտից հեռացվել է Արսեն Մելոյանը:

Այսպիսով, եվրոմրցաշրջանը մեր թիմերի համար ավարտվեց: Մեկնարկի դուրս եկած մեր բոլոր չորս ակումբներն էլ անհաջողության մատնվեցին առաջին իսկ փուլում: Անցկացրած 8 խաղերից միայն մեկում հաղթեցին մեր թիմերը, մեկ խաղ էլ ավարտվեց ոչ-ոքի: Իսկ 6 խաղում հաջողությունն ուղեկցեց մրցակիցներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4