«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2006-07-28 | #142, 2006-07-29 | #143, 2006-08-01


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԸ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ

ԲԱՔՈՒ, 31 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շահագործման հանձնումը ամենայն ակներեւությամբ ցույց տվեց, որ Ադրբեջանում նավթի փոխադրման առկա ենթակառուցվածքը զգալիորեն գերազանցում է նրա արդյունահանման ծավալները: Այս մասին գրում է «Զերկալո» թերթը: Պարբերականի կարծիքով, ստեղծված իրավիճակը լրիվ հասկանալի է, քանի որ արտասահմանյան նավթային ընկերությունները մի շարք խոշոր անհաջողությունների մատնվեցին Կասպյան ծանծաղուտի ադրբեջանական շատ հանքավայրերում: «Գործնականում «մեծ նավթը» գալիս է միայն ԱՉԳ հանքավայրերից, մինչդեռ մյուս հանքավայրերում նավթի արդյունահանման ավելացում չի դիտարկվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4