«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2006-07-28 | #142, 2006-07-29 | #143, 2006-08-01


ԷՌՆԵԿՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՆԵԼ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑԸ

«Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարումը ստանձնած «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավար, արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանը մտադիր է գնել Ուրուգվայի խոշորագույնՙ «Սան ռոքե» դեղատների ցանցը: Ըստ «Ազատություն» ռադիոյի ինտերնետային էջիՙ «Էռնեկյանի ներկայացուցիչ Արամ Չուլջյանը նշել է, որ ընկերությունը մեծ ավանդ ունի Ուրուգվայի տնտեսության մեջ եւ գործարքից հետո դեղատներում վաճառվելու են միջազգային համբավ ունեցող դեղամիջոցներ: Գործարքի հստակ գինը չի հաղորդվում, սակայն տեղի մամուլը նշում է, որ խոսքը միլիոնների մասին է: Էռնեկյանը այս օրերին «Բաժնետոմսերՙ պարտքի դիմաց» համաձայնագիր է կնքել Արգենտինայի իշխանությունների հետՙ պետությանը փոխանցելով իրեն պատկանող «Աերոպորտոս Արգենտինա» ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսը: Մեկնաբանները կարծիք են հայտնում, որ սա շատ հեռատես քայլ էր Էռնեկյանի կողմից, քանի որ լարված հարաբերություններ ունենալով Արգենտինայի նոր իշխանությունների հետ, Էռնեկյանն այս գործարքով դառնում է պետության գործընկերը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4