ԲԵՅՐՈՒԹ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի օդուժը կոչնչացնի Սիրիայից Լիբանան գնացող բոլոր բեռնատարները, հայտարարել է Իսրայելի զինվորական հրամանատարությունը: Ինչպես հաղորդել է ամերիկյան «Սավա» ռադիոկայանը, այս որոշման պատճառներն իսրայելական կողմը բացատրում Է այն հանգամանքով, որ բեռնատարները կարող են զենք տեղափոխել «Հզբոլլահ»-ի համար: Պատերազմի երեք շաբաթվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են տասնյակ մեծ ու փոքր բեռնատարներ, որոնք գնում Էին ինչպես հարեւան Սիրիայից Լիբանան, այնպես էլ Բեքաայի հովտից գյուղատնտեսական արտադրանք էին տեղափոխում Բեյրութ եւ այլ ափամերձ քաղաքներ: Դրանցից ոչ մեկը զենք չի տեղափոխել: Իսրայելական ինքնաթիռների որսը Լիբանանի լեռներով ընթացող բեռնատարների նկատմամբ հանգեցրել է Բեքաայի հովտից Բեյրութ գյուղատնտեսական արտադրանքի տեղափոխման արժեքի աճի: Այսօր այն գերազանցում է բուն ապրանքի արժեքը: Սպառնալիքի տակ է դրվում Սիրիայի տարածքից մարդասիրական բեռների տեղափոխման հնարավորությունը: