«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ԱՄՆ-Ն ԻՍՐԱՅԵԼԻՆ ԿՏԱ 4,2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԳԵՐՃՇԳՐԻՏ ԶԻՆԱՄԹԵՐՔ

Լոնդոնի «Թայմս» թերթի տեղեկությունների համաձայն, Իսրայելն իր գլխավոր դաշնակից ԱՄՆ-ից ստանալու է 4,2 մլրդ դոլարի գերճշգրիտ զինատեսակներ: 2001 թ. ամերիկյան ձեռնարկություններին տրված 10,5 մլրդ դոլարանոց պատվերից 6,3 միլիարդի զենք Իսրայելն արդեն ստացել է: Մնացյալը կազմող գերճշգրիտ զինամթերքի հանձնումն արագացվելու է Իսրայելի խնդրանքով:

Այդ զինատեսակները գնվում են Իսրայելի պաշտպանության նախարարությանն ԱՄՆ-ի հատկացրած վարկով: Վերջինս տրվում է ամերիկյան ձեռնարկություններից զենք ձեռք բերելու պայմանով: Իսրայելցիները նախընտրում են վարկն օգտագործել ամենաարդիական զինատեսակների ու ռազմամթերքի` լազերային եւ արբանյակային ուղղորդման ռումբերի ու հրթիռների գնման նպատակով:

«Թայմսի» տվյալներով, Լիբանանի ռմբակոծումներն սկսելուց մեկ շաբաթ հետո Իսրայելը ԱՄՆ-ից խնդրել է արագացնել գերճշգրիտ ավիառումբերի որոշ տեսակների մատակարարումը: Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը որոշել է բավարարել խնդրանքը եւ կազմակերպել ռազմամթերքի լրացուցիչ քանակության շտապ առաքումներ: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ իսրայելական օդուժի հարվածներից զոհվում են հարյուրավոր խաղաղ լիբանանցիներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4