«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ եւ իր դիմումի համաձայն Երեւանի քաղաքապետի տեղակալ Արման Սահակյանն ազատվել է աշխատանքից: Անձամբ Արման Սահակյանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց:

Հավաստի աղբյուրների համաձայն, պարոն Սահակյանը պատրաստվում է Աջափնյակի թաղապետի աշնանը կայանալիք ընտրություններին: Ամենայն հավանականությամբ, այս համայնքում դարձյալ սուր մրցակցություն է լինելու համայնքի ղեկավարի պաշտոնի համար:

Հրաժարականի մյուս դրդապատճառ կարող է լինել Հանրապետական կուսակցության նախընտրական արշավում կարեւոր դերակատարում ստանձնելու հավանականությունը: Արման Սահակյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է եւ առաջատար հանրապետական Գալուստ Սահակյանի որդին:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4