Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ` վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Ջեյմս Մորիսին: Հանդիպման ընթացքում վարչապետը բարձրացրել է գյուղական բնակավայրերում երաշտի հետեւանքները մեղմելու նպատակով Հայաստանին որոշակի աջակցություն ցույց տալու հնարավորության հարցը:
Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում Հայաստանն արդեն 75 մլն դոլարի օգնություն ստացել է, իսկ վերջին 13 տարվա ընթացքում այս ծրագրով բաշխված օգնությունը հասել է մոտ 200 000 կարիքավորի:
Մ.Խ.