Հուլիսի 31-ի գիշերը անհայտ անձինք Դոնի Ռոստովում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու պատուհանները կոտրել, այրել են: Բարեբախտաբար ներս թափանցել չեն կարողացել եւ հակամարդասիրական կոչերը գրառել են եկեղեցու պատերին եւ բակումՙ գետնին: Հաջորդ օրը Դոնի Ռոստովի մտավորականները դատապարտել են կատարվածը: «Երկրամասի» տեղեկացմամբ Հուշարձանների պահպանման Ռոստովի ընկերության նախագահ Ալեքսանդր Կոժինը հայտարարել է, որ 18-րդ դարի պատմական հուշարձանի պղծումը դատապարտելի է եւ սարսափելի փաստ: Ի դեպ նրա պնդմամբ Սուրբ Խաչ եկեղեցին 18-րդ դարի Ռոստովի մարզում միակ պատմական հուշարձանն է:
Ն. Պ.