Ստամբուլում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում գերազանց մրցելույթներ ունեցավ վանաձորցի Մաթեւոս Սարոյանը: Մինչեւ 42 կգ քաշային ըմբիշը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նրա համաքաղաքացի, մինչեւ 50 կգ քաշային ըմբիշ Օհան Գիքինյանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջելով մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի:
Մեր ըմբիշներից եւս երկուսը` երեւանցիներ Նարեկ Սանոյանը (58 կգ) եւ Սերգեյ Խաչատրյանը (85կգ) զբաղեցրել են 5-րդ տեղը` հաշվարկային միավորներ պարգեւելով հավաքականին: Ստամբուլում Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկան 8 ըմբիշներ: Իսկ մինչ այդ, Ստամբուլում հաջող ելույթներ էին ունեցել մեր հունահռոմեական ոճի ըմբիշները` նվաճելով երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ