«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2006-08-02 | #145, 2006-08-03 | #146, 2006-08-04


ԳՅՈՒԼԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱՄՆ-ԻՆ

ԱՆԿԱՐԱ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքային համակարգը մեծապես հարված ստացավ Լիբանանի պատերազմի պատճառով»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը ամերիկյան «Ուաշինգթըն փոսթ»-ին տված հարցազրույցում: Գյուլը քննադատել է ԱՄՆ-ին եւ մեղադրել` Լիբանանում բռնությունների կանխման հարցը ձախողելու մեջ: «Մարդիկ հարց են տալիս, թե ինչու աշխարհի միակ գերհզոր պետությունը, որ կարող էր կանխել (լիբանանյան-«ՆՏ») այս ողբերգությունը, փակում է իր աչքերը այս ցավից», ավելացրել է թուրք նախարարը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, Գյուլը նշել է, որ Վաշինգտոնի անտարբերությունը պատճառ դարձավ, որպեսզի մերձավորարեւելյան տարածաշրջանում ավերվեն ժողովրդավարության հաստատման մեծ հույսերը: Թուրքիայի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ սա կարող է խորացնել ֆանատիզմը տարածաշրջանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4