«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2006-08-02 | #145, 2006-08-03 | #146, 2006-08-04


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ

Պետական գույքի կառավարման հայեցակարգն է երեկ հաստատել կառավարությունը, որի մասին լրագրողներին որոշ մանրամասներ հաղորդեց պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Նրա հավաստմամբ, այս փաստաթղթի նպատակն է սեփականաշնորհումից հետո մնացած պետական գույքի արդյունավետ կառավարումը: Ներկայումս Հայաստանում գործող 3057 ԲԲԸ-ներից ամբողջությամբ պետական են 751-ը, 1021-ում էլ գոյություն ունի պետական բաժնեմաս: Բացի այդ, շուրջ 3000 պետական հիմնարկներ կան:

Պետգույքի կառավարման հայեցակարգը սահմանում է կառավարման սկզբունքները, նպատակները, գերակայությունները: Օրինակ, Աշոտ Մարկոսյանը հայտնեց, որ որոշակի խնդիրներ կան պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում պետության ներկայացուցիչների լիազորությունների հետ, որոնք ճշտված չեն: Պետգույքի վարչության պետի տեղակալը նաեւ հայտնեց, որ շուտով կառավարությանը կներկայացվի շուրջ 700 ընկերությունների լուծարման նախագիծը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4