«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2006-08-02 | #145, 2006-08-03 | #146, 2006-08-04


ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎՆԱՍ ԿՐԱԾ ԱՆՁԱՆՑ

Աշխատանքի ընթացքում առողջական վնաս կրած Հայաստանի Հանրապետության քաղաքացին փոխհատուցում չի ստանում: Պատճառը ոչ թե փոխհատուցման անտեղիությունն է, այլ խնդրի օրենսդրորեն չկարգավորվածությունը: Այս փաստին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը վարչապետի ուշադրությունն է հրավիրել: Պարզվում է, կառավարության համապատասխան որոշմամբ կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետեւանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է իրավահաջորդը: Վերջինիս բացակայության դեպքում փոխհատուցում է սոցապմարմինըՙ պետբյուջեից: Յոթ տարի առաջ ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086 հոդվածով էլ սահմանված է, որ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարները կապիտալացվում ենՙ տուժողին վճարելու համար: Սակայն երկու տարի առաջ կառավարությունը չեղյալ է համարել 1992-ին իր իսկ կայացրած 579 որոշման 16-րդ կետըՙ խնդիրը չկարգավորված թողնելով: Արդյունքում աշխատանքի ընթացքում առողջական վնաս կրած ՀՀ քաղաքացիները զրկվել են փոխհատուցումից: Մարդու իրավունքների պաշտպանին100 քաղաքացի է դիմել այդ խնդրով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4