«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2006-08-02 | #145, 2006-08-03 | #146, 2006-08-04


ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ

Դորտմունդում ընթացող շախմատի մրցաշարի չորրորդ տուրում էլ Լեւոն Արոնյանին չհաջողվեց հաղթել: Թեեւ Արկադի Նայդիչի նկատմամբ հայ գրոսմայստերը որոշակի առավելություն ուներ, այնուամենայնիվ, պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Չորս տուրից հետո Արոնյանը 50 տոկոսանոց արդյունքով 4-5-րդ տեղերն է բաժանում Վլադիմիր Կրամնիկի հետ: Վերջինս եւս խաղաղ դաշն կնքեց Պյոտր Սվիդլերի հետ: Նույնպիսի արդյունք գրանցվեց Ջոբավայի եւ Լեկոյի մրցավեճում: Վերջինն իրենց մրցավեճն ավարտեցին Մայքլ Ադամսն ու Բորիս Գելֆանդը: Ադամսին հաղթանակի հասնելու համար պահանջվեց 117 քայլ կատարել: Դա Ադամսի անդրանիկ հաղթանակն է մրցաշարում: Դրա շնորհիվ Ադամսը վաստակեց 2.5 միավոր եւ Լեկոյի ու Սվիդլերի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 1.5-ական միավոր ունեն Ջոբավան, Գելֆանդը եւ Նայդիչը: Հինգերորդ տուրում Արոնյանը սեւերով խաղալու է Լեկոյի հետ: Կկայանան նաեւ Գելֆանդ-Ջոբավա, Կրամնիկ-Ադամս եւ Նայդիչ-Սվիդլեր պարտիաները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4