«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2006-08-02 | #145, 2006-08-03 | #146, 2006-08-04


14 ՄԼՆ 942.5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ «ՍԱՅԱԹ -ՆՈՎԱ» ՕՊԵՐԱՆ ԲԵՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան արդեն քանի տարի է մնացել էր դարակում: Սիրված կոմպոզիտորը բազմաթիվ դռներ է բախել, շատ նամակներ գրել տարբեր ատյաններին ֆինանսավորելու, սակայն այդ բոլոր ջանքերը անցել են ապարդյուն: Այդ բոլորից վրդովված ու հուսահատվածՙ Ալեքսանդր Հարությունյանը, վերջին անգամ վստահելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, նամակ է ուղարկում նրան: Եվ ահա հուրախություն երաժշտասերների, օգոստոսի 3-ին կառավարության նիստի որոշմամբ, Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու համար ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է 14 մլն 942,5 հազար դրամ այս տարվա կառավարության պահուստային պետ.բյուջեի հաշվից: Հուսանք, որ շատ շուտով ականատես կլինենք նոր պրեմիերայի:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4