«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2006-08-02 | #145, 2006-08-03 | #146, 2006-08-04


ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի հուլիսի 12-ի որոշմամբ, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտյալ Հովհաննես Հարությունյանըՙ «Ապեր» մականունով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Անահիտ Ոսկանյանը, Հովհաննես Հարությունյանը 2006 թվականի մայիսի 2-ին ներման խնդրագրով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի համապատասխան վարչությանը, եւ նախագահի հունիսի 27-ի հրամանագրով նրան ներում է շնորհվել:

Նշենք, որ Հ. Հարությունյանը նույն դատարանի կողմից 2003 թվականին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման: Դատաքննության նյութերի համաձայն` Հ. Հարությունյանը կապող օղակ է եղել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով պատվիրատուի եւ կատարողների միջեւ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4