«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2006-08-04 | #147, 2006-08-05 | #148, 2006-08-08


ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉԷ

«Հայտնում եմ Ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Արդարություն» խմբակցությանը: Ձեզ եւ խմբակցության անդամներին շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար: Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ գործունեության ընթացքում ինչ-ինչ հարցերում թերացել եմ». ահա այսպիսի քաղաքակիրթ շեշտադրումներով դիմում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին: Այս դիմումով Վ. Դալլաքյանն այլեւս «Արդարություն» խմբակցությունից չէ: Իսկ թե որտե՞ղ է եւ ինչո՞վ է զբաղվում` այս հարցերը շատ էինք ուզում ուղղել նրան, սակայն նրա բջջային հեռախոսը ժամանակավորապես անջատված էր:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4