«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2006-08-04 | #147, 2006-08-05 | #148, 2006-08-08


ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ԿԱՊԱՆՑՈՒ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻՆ, ՎԵՐԱՀՍԿԵ՛Ք ԺՈՂՈՎՐԴԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻՆ

Աշխատավորական ընդվզում

Օրեր առաջ Կապանի քաղաքապետարանի բակում տեղի ունեցավ հերթական միտինգ-հավաքը, որն ըստ էության բողոքի ցույց էր «Պոլ Բուշեր, հեռացի՛ր» պաստառի ներքո: Վերոհիշյալ այլազգի պաշտոնյան «Դինո գոլդ մայնինգ քոմփանի» ՓԲԸ-ի արդի ղեկավարներից է: Նրա ղեկավարած ձեռնարկությունն, ըստ ցուցարարների, առանձնակի սառնությամբ եւ արհամարհանքով ոտնահարում է ձեռնարկության աշխատակիցների իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: «Ստրուկի կարգավիճակ, նեգրի ապրելակերպ, էժան աշխատուժ» ահա այսպես են բնորոշել աշխատանքից կրճատված մի խումբ մարդիկ իրենց «աշխատավորական» վիճակը, շեշտելով նաեւ այն հանգամանքը, որ «Դինո գոլդ մայնինգ քոմփանի ՓԲԸ-ն չի պահպանում միջավայրի բնապահպանական պարտավորությունները` աղտոտելով եւ թունավորում առաջացնելով թե՛ բնակչության, թե՛ կենդանիների, թե՛ բուսականության համար: Բացի այդ բողոքի մասնակիցների թվում են եղել ձեռնարկությունում աշխատանքի ժամանակ խեղվածների ու աշխատանքի պահին մահացածների հարազատները, ովքեր բողոքել են ձեռնարկության ղեկավարությունից` իրենց նկատմամբ որեւէ բարոյական աջակցություն ցույց չտալու համար: «Մի խոսքով, Պոլ Բուշերի կողմից իրականացվում է սպանդի նոր ձեւ», ասել են վիրավորված ցուցարարները:

Նրանց քաղաքապետարանի մոտ հավաքվելու նպատակն էր Կապանի քաղաքապետ Ա. Կարապետյանին խնդրել, որ նա իրենց ցավալի վիճակի մասին իրազեկի կառավարությանը:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4