«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2006-08-05 | #148, 2006-08-08 | #149, 2006-08-09


ՍՊԱՆՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԻՎՈԵՎԸ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր, ժամը 13:30-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ճանապարհին կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է գործարար Ալեքսանդր Գիվոեւի դիակըՙ հրազենային վնասվածքներով:

Ըստ ՀՀ դատախազության տեղեկատվության, պարզվել է, որ Ալ. Գիվոեւն իր ընտանիքի հետ, «Ջիպ Գրանդ Չերոկի» ավտոմեքենայով ուղեւորվելիս է եղել դեպի Գյումրի: Ճանապարհին ավտոմեքենան կայանել է առեւտուր անելու համար: Այդ պահին նրան է մոտեցել կարմիր գույնի «ՎԱԶ 2109» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան, որտեղից անհայտ անձը ինքնաձիգից կրակահերթ է արձակել Ալ. Գիվոեւի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս մահացել է: Արձակված կրակոցներից սպանվել է նաեւ վաճառողըՙ Գյուլնարա Կարապետյանը: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4