Մոսկվայի հայ երիտասարդության «Միտք» միության նախաձեռնությամբ օգոստոսի 11-ին, ժամը 17-ին Բրյուսովի տանը տեղի կունենա բանաստեղծ, Գորկու անվան ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացների շրջանավարտ Գեւորգ Գիլանցի «Թռի՛ր, իմ գազան» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Ռուսաստանի հայտնի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ ժողովածուն երկու լեզվով (հայերեն եւ ռուսերեն) ներկայացնում է հեղինակի վերջին ժամանակաշրջանի ստեղծագործությունը, ինչպես նաեւ ժամանակակից ռուսական պոեզիայից Գիլանցի կատարած թարգմանությունները: