«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2006-08-09 | #150, 2006-08-10 | #151, 2006-08-11


«ԱԶԱՏԱԳՐՈՒՄ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿ ՄԱՐՏԻՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Հուլիսի 27-ին ասուլիս էին տվել ղարաբաղյան պատերազմի հրամանատարներ Միքայել Ապրեսյանն ու Արկադի Կարապետյանը: Ի թիվս նրանց հիմնական հայտարարությունների` անդրադարձ էր եղել նաեւ «Ազատագրում» գրքին եւ նրա հեղինակ Մարտին Բաղդասարյանին: Մեջբերում եմ բառացի այն, ինչ ասվել է: Միքայել Ապրեսյան. «Խորհուրդ կտամ կարդաք «Ազատագրում» -ը, մի հատ ինչ-որ գիրք է, ոմն Մարտին Բաղդասարյանն է գրել, որը պետք է պատժվի»: Արկադի Կարապետյան. «Այդ Մարտինն, օրինակ, որ գիրքը գրել է, Հացիկ գյուղի ջոկատում աման էր լվանում, նա չգիտի, թե խրամատում ինչպես է եղել, եւ ո՞վ է եղել, դա է հարցը»: «Ազգը» մեջբերել էր միայն «Արցախ» ջոկատի հրամանատար Մ. Ապրեսյանի խոսքից մի հատված:

Ասուլիսի մասին պատմող նյութի հրապարակումից համարյա 15 օր անց խմբագրություն էր այցելել «Ազատագրում» գրքի հեղինակ Մարտին Բաղդասարյանը եւ պնդում էր, թե ինքը վերջին օրերին հանդիպել է հրամանատարներին եւ ուրիշ շատ ազատամարտիկների ներկայությամբ պարզել խնդիրը. «Նրանք երեւի խառնել են: Խոսակցության ընթացքում մենք պարզեցինք, որ նրանց ասած տեսակետները չեն համապատասխանում իրականությանը: Ես եղել եմ «Բալուջա» ջոկատի կազմում», «Ազգի» համար պարզաբանում գրեց Մարտին Բաղդասարյանը:

Քանի որ մենք ներկա ենք եղել ասուլիսին եւ լսել, թե ինչ հաստատական տոնով էին տեսակետ հայտնում բանախոսները, կարծում ենք, որ Մարտին Բաղդասարյանի այս` համարյա թե հերքումն անարձագանք չի մնա երկու հրամանատարների կողմից:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4