ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տարի տեւած շուրջերկրյա նավարկությունից հետո «Կիլիկիա» առագաստանավը Հայաստան կհասնի սեպտեմբերի 15-ին:
Ինչպես տեղեկացրեց առագաստանավի պատվավոր նավապետ Զորի Բալայանը, «Կիլիկիան» այսօր ժամանելու է Դոնի Ռոստով` այսպիսով ավարտելով իր ջրային ճանապարհորդությունը: Ռոստովից արդեն ցամաքային ճանապարհներով նավը կհասցվի Հայաստան: