«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2006-08-10 | #151, 2006-08-11 | #152, 2006-08-12


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԿԻԼԻԿԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Արդեն մի քանի օր է եղանակը տաք եւ բարենպաստ է «Կիլիկիա» առագաստանավի ընթացքի եւ կիլիկիացիների համար: Ինչպես «Ազգի» հետ զրույցում տեղեկացրեց առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը, նավն այժմ Սարատովում է, 2 օրից կհասնի Վոլգոգրադ, օգոստոսի 20-ին արդեն Դոնի Ռոստովում կլինի, իսկ Փոթիում` սեպտեմբերի 1-ին:

Փոթիից Երեւան, ինչպես հայտնի է, նավը ցամաքով է գալու: Կարեն Բալայանի խոսքերովՙ նավը պետք է դեռ պատրաստվի այդ ճանապարհին. ամբողջովին կդատարկեն, կվերանայեն, եւ անձնակազմը առագաստանավին կուղեկցիՙ «մասնակցելու» Անկախության 15-ամյակի միջոցառումներին:

«Տղաների տրամադրությունը լավ է: Գետերի ճանապարհը մեզ համար շատ անակնկալներ չէր պատրաստել, պարզապես մեծ ուշադրություն եւ զգուշավորություն է պահանջում», զրույցի վերջում ասաց պրն Բալայանը եւ տեղեկացրեց, որ մինչեւ սեպտեմբերի 20-ը կհասնեն Հայաստան:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4