«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2006-08-12 | #153, 2006-08-15 | #154, 2006-08-16


ՎՐԱՑ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ, ՓԱՌՔ ԱՍՏԾՈ, ՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ

Վրաստանի` Թուրքիային սահմանակից շրջաններից մեկում երկու երկրների հրշեջները պայքարում են Աբասթուման գյուղի մոտ գտնվող անտառների հրդեհների դեմ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, դեռեւս օգոստոսի 14-ին սկսված հրդեհն արագորեն կլանել է մոտ 100 հա անտառ, որը գրեթե ամբողջությամբ այրվել է: Համաձայն գործակալության, թուրք հրշեջները միացել են հրդեհի դեմ պայքարին հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի վարչակազմի խնդրանքից հետո:

Փորձագետների կարծիքով, հրդեհի պատճառն անբնական շոգ եղանակն է` ավելի քան 30 աստիճան, օգոստոսի 4-ից այս տարածքում ստվերում ջերմաստիճանը 40-42 աստիճան էր, իսկ արեւի տակ` մինչեւ 50:

Թերեւս պետք է առայժմ գոհ լինել թուրքական կողմից` անտառների հրդեհների հարցում հայկական հետք չտեսնելու համար, քանի որ եղանակային պայմաններով բացատրվող նույնատիպ հրդեհները ղարաբաղյան գոտում ադրբեջանական մամուլը, չնայած «այրող» թեմային, ագահորեն եւ անհաջող փորձում է հայկական «հրձիգության» որակումներով պիտակել: Ուղղակի եթե վրաց-թուրքական սահմանի հրդեհների պատճառները որակում են փորձագետները, ղարաբաղյան դաշտերի հրդեհները «գնահատում են» սուբյեկտիվ կեցվածքով սուբյեկտներ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4