Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնը վերջապես կզբաղեցվի: Նոր մարզչի անունը հայտնի կդառնա այսօր ժամը 12-ին, ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայում կայանալիք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսում: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից 20 օր առաջ Հայաստանի հավաքականը վերջապես ղեկավար կունենա:
Հիշեցնենք, որ ազգային հավաքականը գլխավորած առայժմ վերջին մարզիչըՙ հոլանդացի Հենկ Վիսմանը, պաշտոնանկ էր արվել գարնանըՙ Գերմանիայի երիտասարդական հավաքականից կրած պարտությունից (1-3) հետո: