ԲԱՔՈՒ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «Օլայլար» գործակալությանը հատնել են, որ պատրաստվում են նախարարությանը կից պաշտպանության ինստիտուտ ստեղծել: Ըստ գործակալության, Ադրբեջանի պաշտպանական համակարգում ստեղծվող այդ ինստիտուտը պետք է զբաղվի պաշտպանական արդյունաբերության համակարգի գիտական հիմնավորմամբ եւ պատերազմական զենքերի ու ռազմամթերքի արդիականացման հարցերով: