ԻՋԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում օգոստոսի 13-ին պայթել է 46 ական: Ինչպես հայտնեցին Ոսկեվանի գյուղապետարանում, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի բնակիչներն այդ օրը այրել են դաշտերը, ինչի հետեւանքով կրակը տարածվել է եւ պայթեցրել չեզոք գոտում տեղադրված ականները: Տուժածներ չկան: