Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու առաջնորդ վերապատվելի Ռընե Լեւոնյանը խորապես ցավակցում է օգոստոսի 12-ին Դիլիջան - Վանաձոր ավտոմայրուղում գազատար ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին:
Զոհվածների թվում է Ստեփանավանի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ, 38-ամյա վերապատվելի Արա Օչինյանը:
Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին, ի դեմս վերապատվելի Արա Օչինյանի, կորցրեց Աստծո մեծ նվիրյալի, որն իր հովվական եւ աշխատանքային պարտականությունները կատարում էր խորին հավատով, մեծ նվիրումով եւ Աստծո ու մարդու հանդեպ ունեցած անմնացորդ սիրով:
Թո՛ղ մեր Աստծո Սուրբ Հոգին Իր մխիթարությունն ու սփոփանքը բերի բոլորիս, քաջալերի որպեսզի հաղթահարենք վերապատվելի Արա Օչինյանի կորուստը, վառ պահեք Նրա հիշատակը եւ հույսով ու հավատով կյանքի բոլոր իրադրություններում ապավինենք մեր Աստծուն:
Վերապատվելի Ռընե Լեւոնյանը վթարի հետեւանքով տուժածներին մաղթում է շուտափույթ ապաքինում: