ԲԵՎԵՐԼԻ ՀԻԼԶ, 16 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկահայ երգչուհի Շերը վաճառում է իր անձնական իրերը` բարեգործական նպատակով:
Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, Շերիլին Սարգսյան ԼաՊիեռը որոշել է աճուրդի հանել մոտ 100 առարկա` կահույք, զարդեղեն, հագուստ, գեղարվեստական գործեր: Արեւմտյան գործակալությունների վկայությամբ, սպասվում է, որ հասույթը աճուրդից կկազմի մոտ 1 միլիոն դոլար, որի մի մասը երգչուհին մտադիր է օգտագործել բարեգործական նպատակներով:
Շերը ծնվել է Կալիֆոռնիայում, անչափահաս տարիքում հեռացել է տանից եւ գնացել Հոլիվուդ, որտեղ դարձել է հայտնի դերասանուհի եւ երգչուհի: 90-ականների սկզբներին Շերը այցելել է Հայաստան: