«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ՄՈՏ 200 ԴԻՄՈՒՄ` «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՆՁԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ

Լիբանանահայ հոգեւո առաջնորդները դեմ են թուրք «խաղաղապահներին»

Լիբանանի եւ Իսրայելի մոտ 200 քաղաքացիներ դիմել են Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն վարչություն` «ժամանակավորապես պաշտպանված անձի» կարգավիճակ ստանալու համար: «Ռեգնում» գործակալության համաձայն, այս մասին տեղեկացրել է Միգրացիայի եւ փախստականների հարցերով վարչության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նման կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրյա քաղաքացիներին մեկ տարի օրինական ապրել Հայաստանում: Ժամկետի ավարտից հետո անհրաժեշտության դեպքում կարգավիճակը վերանայվում է եւ երկարաձգվում:

2006 թ. օգոստոսի սկզբի տվյալներով, լիբանանա-իսրայելյան խնդրի հետեւանքով Լիբանանից Հայաստան են տեղափոխվել 730 մարդ, իսկ Իսրայելից` 54-ը:

Միեւնույն ժամանակ Լիբանանում գործող հայ համայնքի հոգեւոր առաջնորդներ հայ-ավետարանական համայնքի հոգեւոր պետ Սողոմոն Կիլաղբյանը, Լիբանանի Հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վարդան Աշգարյանն ու Հայ առաքելական եկեղեցու լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ Խաչերյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` դեմ արտահայտվելով ՄԱԿ-ի խաղաղապահ զինուժի կազմում թուրքական ուժերի ընդգրկմանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4