Վրաստանի Բաթում քաղաքում երեկ մեկնարկած տնտեսական հարցերով վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփելով` Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն հայտարարել է, թե Բաքուն եւ Թբիլիսին համաձայնության են եկել Կարս-Թբիլիսի-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության շուրջը: «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի վարչապետը տեղեկացրել է Վրաստանի շուրջ 16 միլիոն դոլար պետական պարտքի վերակառուցման համաձայնության մասին:
Վրացական կողմը ներկայացնող վարչապետ Զուրաբ Նողաիդելին էլ, իր հերթին, հորդորել է ադրբեջանցի գործարարներինՙ ներդրումներ կատարել Վրաստանում, ի դեպ, Վրաստանը «պատրաստ է արտոնյալ պայմաններ ստեղծել ադրբեջանցի ներդնողների համար»: