«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ՀԻՄԱ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՀՐԵԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ...

Միտք չկա, իսկ երեւակայություն` ինչքան ասես

Պարտությունը դառը կորիզ է, ոչ կուլ է գնում, ոչ հանգիստ թողնում... Ադրբեջանում պարտության գիտակցությունը բանականությունից ոչինչ չի թողել, իսկ այ, երեւակայությունն արդեն աշխատում է հիվանդագին դրսեւորումներով: Թեեւ ադրբեջանական մամուլի քարոզչությունը երբեք էլ չի դադարել ու առանձնակի փաստական հիմք չի ունեցել, սակայն կան «պատմություններ», որ ուղղակի անամոթություն են:

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Ռովշան Մուստաֆաեւը «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հերթական ցնդաբանությունն է մատուցել, իբր հայկական զինված խմբավորումները 1918-1919 թթ. առանձնակի դաժանությամբ սպանել են Ադրբեջանում բնակված 118 հրեայի:

Թե ինչ «փաստարկներ» է ներկայացնում «մարդու իրավունքների գիտակ» ադրբեջանցի պրոֆեսորը, առանձնակի ուշադրության արժանի չէ. ասվածն արդեն բավարար է, հասկանալու, որ ադրբեջանական գիտական միտքն անկում է ապրում... Արդյոք այդքան իշխանահաճ կարո՞ղ է լինել գիտնականը: Պարզվում է, կարող է, երբ խոսքն ադրբեջանցի պրոֆեսորի մասին է: Մնում է միայն, որ Ադրբեջանին մտահոգի նաեւ Տիգրան Մեծի կողմից հրեաների գերեվարումը Հայաստան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4