«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ԵՐԵՔ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԴԱՐՁ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Հայազգի երեք քաղաքացիական անձ երեկ տեղափոխվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ: Գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհին: Ինչպես տեղեկացնում է ԿԽՄԿ-ի մամլո հաղորդագրությունը, Կարմիր խաչը իր հանձնառության համաձայն, որպես չեզոք միջնորդ, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների առաջարկով, աջակցել է տեղափոխության կազմակերպմանը: Նախքան տեղափոխումն իրականացնելը, ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են ազատազրկված անձանց հավաստիանալու, որ վերջիններս հոժար կամքով են վերադառնում հայրենիք:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4