«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ԱՆԻՄԱՍՏ ՄՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ ՄԻ ՀԱՄԵՄԱՏՎԵՔ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի հեռուստատեսությամբ մոսկվացի մի քաղաքագետ վրդովված հայտարարեց, որ հայերիս կողմից առնվազն անխոհեմություն է ընդհանրություններ փնտրել կամ զուգահեռներ անցկացնել մեր եւ հրեաների միջեւ, ինչը հաճախ է նկատվում Հայաստանում: Որպես ռուսաստանաբնակ հայ ես միանգամայն համամիտ եմ նրա հետ: Կարող եմ նույնիսկ ավելացնել` դա շատ վտանգավոր մտայնություն է մեզ համար: Ինձ եւս ամեն անգամ ապշեցնում են հայաստանցիների հիացական բացականչությունները մեր «պատմական» նմանությունների մասին (ըստ էության` արտաքին): Մնում է միայն ավելացնել, որ մենք, օրինակ, ակտիվորեն մասնակցել ենք Հոլոքոսթի կազմակերպմանն ու իրագործմանը եւ դա որպես ցեղասպանություն չենք ճանաչում:

Նախ, ինչքան էլ տհաճ լինի ասել, հրեան իր արժանապատվությունից ցածր կհամարի իրեն համեմատել որեւէ ազգի հետ ու առավել եւս «նմանություններ» փնտրել: Այդ ցեղն իրեն համարում է բոլորից բարձր` Աստծո տվածը, ընտրյալը, ամենա-ամենան: Եվ երկրորդ, մի՞թե Հայաստանում մարդիկ չգիտեն ինչ բան է անտիսեմիտիզմը` հրեատյացությունը: Եթե չգիտեն, ամենամատչելի ձեւով բացատրում եմ` այդ երեւույթի էությունն այն է, որ աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ բնակվում են հրեաներ, նրանց նկատմամբ գոյություն ունի, մեղմ ասած, անհամակիր վերաբերմունք: Թե ինչու նրանց չեն սիրում, դա բոլորովին այլ հարց է եւ այսօր քննարկման առարկա չէ: Ահա եւ ինչ է ստացվում. ընդհանրություններ փնտրելով երկու ազգերի միջեւ կարելի է արժանանալ չսիրվածության նույն ճակատագրին: Հավատացեք, եթե, օրինակ, Ռուսաստանում հայտարարեք, թե հայերը նման են հրեաներին, ապա ռուսն անվարան կարտահայտի իր ամփոփ հակակրանքը:

Բուն Ռուսաստանում զավեշտի աստիճան անլուրջ են նման պնդումները: Հրեաներն այդ երկրում վերահսկում են երկրի գրեթե ողջ ազգային բնական հարստությունները, ԶԼՄ-ները, ֆինանսները, գիտությունը, արվեստը, բժշկությունը եւ այլն, եւ այլն: Իսկ ի՞նչ է վերահսկում նրանց «բախտակից» հայությունը...

Սիրելի հայրենակիցներ, ընդմիշտ հրաժարվեք այդ, թող կոպիտ չհնչի, տխմար մտավարժությունից:

ԱՐՄԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ, Ս. Պետերբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4