Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 54-ամյակի կապակցությամբ, որը կլրանա օգոստոսի 21-ին, ռուսական «Հայրենյաց պարծանք» բարեգործական հիմնադրամը որոշել է նորին սրբությանը պարգեւատրել «Ռուսաստանի պարծանք» ոսկե շքանշանով: Ինչպես տեղեկացրին Կրասնոդարի մարզի «Երկրամաս» թերթի խմբագրությունում, հասարակական բարձրագույն այս պարգեւը Ամենայն հայոց հայրապետին է հանձնվում աշխարհի ժողովուրդների հոգեւոր միության գործում ունեցած ավանդի, ռուս եւ հայ ժողովուրդների բարիդրացիական եւ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, աշխարհում եւ Կովկասում ազգամիջյան թշնամանքի դեմ անխոնջ պայքարի համար:
Ս. Մ.