Ցինցինատիում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի 2-րդ փուլում անհաջողության մատնվեց արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը: Նա երկու խաղափուլում պարտվեց շվեյցարացի Վավրինկայից (4-6, 2-6):
Մեծ անակնկալ էր թենիսիստների դասակարգման առաջատար Ռոժե Ֆեդեռերի պարտությունը բրիտանացի Էնդի Մյուրեից (5-7, 4-6): Վերջին 14 ամիսներին Ֆեդեռերն առաջին անգամ պարտվեց ոչ թե եզրափակիչում, այլ նախնական փուլում: Այդ ընթացքում նա մասնակցել է 18 մրցաշարի, որոնցում պարտվել է միայն եզրափակիչում: Վերջին անգամ նա անհաջողության է մատնվել 2005 թ. «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել Սերան, Գոնսալեսը, Հրբատին, Ֆեռերը, Ռոբրեդոն, Գինեպրին, Ռոդիկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ