«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Աբու Դաբիում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում կայացավ 5-րդ տուրը: Հայաստանի միակ պատվիրակ Աշոտ Անաստասյանը սեւերով ոչ-ոքի խաղաց լատվիացի գրոսմայստեր Էդվինս Կենգիսի հետ եւ 5 հնարավորից վաստակելով 3,5 միավոր, զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատար եռյակիցՙ Վուգար Ղասիմովից, Սերգեյ Գրիգորյանցից եւ Ալեքսեյ Ֆյոդորովից: Ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը սպիտակներով պարտության մատնեց հնդիկ շախմատիստ Տեջաս Բաքրեին եւ միացավ առաջատարներին: Իսկ նախորդ տուրում աղյուսակը գլխավորող Ֆյոդորովի եւ Ղասիմովի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4