Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Բոսնիայի Զենիցա քաղաքում 2-3 հաշվով պարտվել էր տեղի իր հասակակիցներին: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից հայտնի են դարձել խաղի որոշ մանրամասներ: Հայ ֆուտբոլիստները հաջող են սկսել հանդիպումը եւ արդեն 12-րդ րոպեին Ալեքսանդր Պետրոսյանի հարվածից հետո մեր հավաքականը բացել է հաշիվը: Սակայն ցավոք հաղթական հաշիվը պահպանել չի հաջողվել: Մինչեւ ընդմիջում Սենիդադ Իբրիչիչը եւ Էդին Ջեկոն առաջ են մղել դաշտի տերերին: 82-րդ րոպեին փոխարինման մտած Ավդիա Վրսաեւիչը 3-րդ գնդակն է խփել Էդգար Գասպարյանի պաշտպանած դարպասը: Իսկ ավելացված ժամանակում Գեւորգ Ղազարյանին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը (2-3):
ՀՀ երիտասարդական հավաքականը հանդես է եկել հետեւյալ կազմով. Էդգար Գասպարյան, Վալերի Ալեքսանյան, Արթուր Ստեփանյան (Արսեն Բալաբեկյան, 55), Արարատ Առաքելյան (Նորայր Սահակյան, 62), Ռոբերտ Արզումանյան, Արմեն Տիգրանյան, Սամվել Մելքոնյան, Սուրեն Սարգսյան, Ալեքսանդր Պետրոսյան (Տիգրան Ղարաբաղցյան, 53), Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան:
Մեր հավաքականից զգուշացվել են Սուրեն Սարգսյանը, Արարատ Առաքելյանը, Գեւորգ Ղազարյանը, Սամվել Մելքոնյանը:
Ներկայացնում ենք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի մյուս հանդիպումների արդյունքները. Անգլիա-Մոլդովա` 2-2, Իսրայել-Ուելս` 3-2, Ավստրիա-Իսլանդիա` 0-0, Սլովենիա-Շոտլանդիա` 1-0, Լեհաստան-Լատվիա` 3-1, Հունգարիա-Ֆինլանդիա` 5-0, Բելառուս-Կիպրոս` 1-0, Ռումինիա-Հս. Իռլանդիա` 3-0, Շվեդիա-Մակեդոնիա` 3-1, Սլովակիա-Ալբանիա` 0-0, Լիտվա-Վրաստան` 1-0, Հունաստան-Իսլանդիա` 0-2, Ուկրաինա-Բուլղարիա` 0-3:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ