«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՐՃԱՏԵՎ ԱՆՁՐԵՎ

«Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումների բաժնից հաղորդում են, որ այսօր ցերեկը եւ վաղը գիշերը հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երկու օր առաջ խոստացված ամպամածությունն ավելանում է` հավակնելով հանրապետության առանձին շրջաններում, առավելապես օրվա երկրորդ կեսին վերածվել ամպրոպի եւ անձրեւի:

Մայրաքաղաքում արձանագրված երեկվա ջերմաստիճանը` 35-36, կպահպանվի նաեւ այսօր: Օդի ջերմաստիճանը մեկով կնվազի Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորի նախալեռներում` կազմելով 34-36 աստիճան: Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է Գեղարքունիքում` 23-26 եւ Սյունյաց նախալեռներում` 26-29:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4