«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2006-08-17 | #156, 2006-08-18 | #157, 2006-08-19


ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԿՄԱՏՈՒՑԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Վաղը գերմանական Մարբուրգ-Բիդենքոփֆի երկրամասի Կարմիր խաչի ներկայացուցիչները ղեկավար Հանս Կալոնսկայի ղեկավարությամբ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղեւնի կտնկեն զոհերի հիշատակի ծառուղում, ինչպես նաեւ կլինեն Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում:

Գերմանիայի Կարմիր խաչի ներկայացուցիչները սերտորեն համագործակցում են Հայկական կարմիր խաչի ընկերության հետՙ կազմակերպելով արագ արձագանքման թիմերի համատեղ մրցումներ: 1989 թ. Գերմանիայի կարմիր խաչի ավելի քան 100 կամավորներ են ժամանել Սպիտակի երկրաշարժի գոտի, որտեղ ցուցաբերել են բուժօգնություն, անօթեւանների համար կառուցել ավելի քան 5 հարյուր տուն, ինչպես նաեւ մանկապարտեզներ եւ դպրոցներ Ստեփանավանում: Ընկերությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերել նաեւ «Զատիկ» մանկատանը:

2004 թ. Հայկական կարմիր խաչի ընկերության փրկարարները Ավստրիայում ընթացող մրցումներում առաջին տեղն են զբաղեցրել Եվրոպայի թիմերի շրջանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4