ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը աշխատանքային այցով Հայաստանում կլինի օգոստոսի 20-22-ին: ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ Գուտերեսը հանդիպելու է ՀՀ նախագահի, արտգործնախարարի, Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Այցեր են նախատեսված Լոռու մարզ եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:
Անտոնիո Գուտերեսի Հայաստան այցին նախորդել են Ադրբեջան եւ Վրաստան այցերը: